Ալեքսանդր Կարապետյանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել ՌԴ առաջնությունում

Ալեքսանդր Կարապետյանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել ՌԴ առաջնությունում

Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրում «Ռուբինը» ընդունել էր «Տամբովին»։ Խաղն ավարտվել է 2-2 հաշվով: Խաղի 15-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ալեքսանդր Կարապետյանը։ Նա «Տամբովի» մեկնարկային կազմում էր ու փոխարինվել է 62-րդ րոպեին։

Հիշեցնենք, որ Կարապետյանը «Տամբովի» նորեկներից է: Այս ակումբ նա տեղափոխվել է «Սոչիից»