Արմենակ Ուրֆանյանին հետմահու Արցախի հերոսի կոչում կշնորհվի

Արմենակ Ուրֆանյանին հետմահու Արցախի հերոսի կոչում կշնորհվի

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որտեղ նշված է.

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը միջնորդագիր է ներկայացրել՝ Ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու վերաբերյալ։

Արմենակ Ուրֆանյանի անձնուրաց ու հայրենանվեր պահվածքի մասին ժամանակին բազմաթիվ քննարկումներ են եղել: Նրա հերոսական կերպարն ըստ արժանավույն գնահատելու համար, դա կարծում եմ, Արցախի Հանրապետության օրվա լավագույն որոշումը կլինի:

Սիրով և հպարտությամբ կհաստատեմ»: