Աֆղանստանում սպանել են նախագահի խորհրդականին

Աֆղանստանում սպանել են նախագահի խորհրդականին

Քաբուլում սպանվել է Աֆղանստանի նախագահի հասարակական հարցերով ավագ խորհրդական Մուհամմեդ Հասան Հոտակը, հայտնում է աֆղանական 1TV հեռուստաալիքը:

Համաձայն Khaama press-ի տեղեկությունների՝ նախագահի խորհրդականը սպանվել է, երբ կիրակի երեկոյան մի քանի անհայտ անձինք կրակ են բացել Աֆղանստանի մայրաքաղաքի Քալա-ի-Վազիր շրջանում:

Անվտանգության ծառայության պաշտոնյաները այլ մանրամասներ չեն հաղորդել, բայց հայտարարել են, որ կատարվում է հետաքննություն մեղավորին պատասխանատվության ենթարկելու համար:

Ոչ մի խումբ կամ անհատ դեռևս պատասխանատվություն չի ստանձնել հարձակման համար:

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին դատապարտել է սպանությունը՝ այն անվանելով ահաբեկչական գործողություն: