Բելառուսի քննչական կոմիտեն հարցաքննության է կանչում ընդդիմության ներկայացուցիչներին

Բելառուսի քննչական կոմիտեն հարցաքննության է կանչում ընդդիմության ներկայացուցիչներին

Բելառուսի քննչական կոմիտեն մեկը մյուսի հետևից հարցաքննության է կանչում Ընդդիմության համակարգող խորհրդի անդամներին՝ խորհրդի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ հարցաքննության է կանչվել խորհրդի անդամ Մարիա Կոլեսնիկովան։

Նախօրեին արդեն հարցաքննել են խորհրդի անդամ, գրականության Նոբելյան մրցանակակիր Սվետլանա Ալեքսեևիչը։

Համակարգող խորհրդի անդամներին մեղադրում են երկրի ազգային անվտանգությանը վնաս պատճառելուն ուղղված գործողությունների մեջ։ Մեղավոր ճանաչվելու դեպքում նրանց սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում։

Համակարգող խորհրդի ստեղծումը նախաձեռնել էր ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավոր մրցակից Սվետլանա Տիխանովսկայան: Ըստ նրա՝ խորհուրդը պետք է ապահովի Բելառուսում «իշխանության փոխանցումը»: Խորհուրդը վերջնականապես ձևավորվել էր օտոստոսի 18-ին: Դրա նախագահության կազմում կա 7 հոգի։

Խորհրդի նպատակն է նախագահական նոր ընտրությունների կազմակերպումը և իշխանության խաղաղ փոխանցումը: Խորհրդի դեմ քրեական գործ է հարուցվել օգոստոսի 20-ին։