Բելառուսում համազգային գործադուլ է սկսվել

Բելառուսում համազգային գործադուլ է սկսվել

Բելառուսում սկսվել է համազգային գործադուլ, որի մասին ցուցարարները դեռ նախօրեին էին հայտարարել, հաղորդում է NEXTA Live-ը Telegram-ում:

Բեռալուսի տարբեր արտադրական ձեռնարկությունների լուսանկարներից ու տեսանյութերից երևում է, որ տասնյակ հազարավոր մարդիկ դուրս չեն եկել աշխատանքի, այլ միացել են բողոքի ակցիայի մասնակիցներին: Մասնավորապես, գործադուլ են հայտարարել  «Բելառուսկալիան», ԲելԱԶ-ը, «Բելկարդը», սրտաբանության ինստիտուտը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ցուցարարները հավաքվել էին Անկախության հրապարակում: Նրանք փակել էին ամբողջ հրապարակն ու հարակից պողոտաները, պահանջում էին ազատել քաղաքական բանտարկյալներին, իսկ  ցուցապաստառներին գրված էր՝  «Բաց թող»:

Նշենք  նաև, որ նախագահի թեկնածու Տիխանովսկայան  ազգային առաջնորդ  դառնալու պատրաստակամության մասին է հայտարարել: Լուկաշենկոյի հակառակորդն ասել է, որ  չէր պլանավորել քաղաքական գործունեությամբ զբաղվել, բայց ճակատագիրն այդպես է դասավորվել: