Բեյրութի պայթյունից մոտ 4000 շենք է ավերվել

Բեյրութի պայթյունից մոտ 4000 շենք է ավերվել

Օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով վնասվել կամ լիովին ավերվել է մոտ 4000 շինություն։ Այս մասին հայտնել է Լիբանանի ներքին անվտանգության վարչությունը։

Երկրի նախագահ Միշել Աունն Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի հետ հեռախոսազրույցում հաստատել է, որ, նախնական գնահատականներով, վնասը գերազանցում է 15 մլրդ դոլարը։

Միապետը ցավակցություն և զորակցություն է հայտնել, ինչպես նաև անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն։

Al Jazeera-ի փոխանցմամբ՝ նավահանգիստը մասամբ վերականգնել է աշխատանքը։