Բրազիլիայում ցույց է տեղի ունեցել դպրոցների վերաբացման պահանջով

Բրազիլիայում ցույց է տեղի ունեցել դպրոցների վերաբացման պահանջով

Սան Պաուլոյի բուժաշխատողները բողոքի ակցիա են կազմակերպել Բրազիլիայում գործող կորոնավիրուսային սահմանափակումների դեմ, հաղորդում է Ruptly լրատվական գործակալությունը։

Ակցիային են միացել հարյուրավոր ծնողներ և ուսուցիչներ՝ պահանջելով դպրոցների վերաբացումը։

Ծնողների պնդմամբ՝ իրենք ստիպված են աշխատել, իսկ երեխաների գրաֆիկը լիովին խաթարվել է տանը մնալու պատճառով, նրանք ամբողջ օրը հեռուստացույց են դիտում, փոխվել է քնի և սնվելու ռեժիմը։

Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ Բրազիլիան կորոնավիրուսի դեպքերի քանակով զբաղեցնում է աշխարհում երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն ԱՄՆ-ին։ Բրազիլիայում մինչև օրս արձանագրվել է Covid-19-ի ավելի քան 3 մլն 800 հազար դեպք, որոնցից 120 հազարը՝ մահվան ելքով։