Բրեդ Փիթը հանդիպում է 27-ամյա գերմանացի մոդելի հետ

Բրեդ Փիթը հանդիպում է 27-ամյա գերմանացի մոդելի հետ

56-ամյա հայտնի դերասան Բրեդ Փիթը հանդիպում է 27-ամյա գերմանացի մոդել Նիկոլ Պոտուրալսկիի հետ: Այս մասին գրում է Daily Mail- ը: Դերասանին նրա ընկերակցությամբ նկատել են Փարիզի օդանավակայանում։

Պոտուրալսկին խոսում է 5 լեզուներով և հանդիսանում է շնաձկների փրկության հարցերով կազմակերպության համահիմնադիրը: Լրագրողները աղջկան նմանեցրել են Փիթի նախկին կնոջը՝ Անջելինա Ջոլիին։