Գեյթսը տորթ է թխել Բաֆեթի 90-ամյակի առթիվ

Գեյթսը տորթ է թխել Բաֆեթի 90-ամյակի առթիվ

Ամերիկյան Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը շնորհավորել է ներդրող, միլիարդատեր Ուորեն Բաֆեթին ծննդյան օրվա առթիվ։ Բաֆեթն օգոստոսի 30-ին դարձել է 90 տարեկան։ Գեյթսը թվիթերյան էջում տեղադրել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է հոբելյարի պատկերով շոկոլադե տորթ պատրաստում։

Նա նշել է, որ Բաֆեթի հետ իրեն միավորում է մաթեմատիկայի հանդեպ սերը։ Հաշվարկել է, որ իրենց առաջին հանդիպումից անցել է 10 649 օր։ Առաջին անգամ գործարարները հանդիպել են 1991 թվականի հուլիսի 5-ին։ Բաֆեթի ազդեցությունը հասարակության վրա անգնահատելի է, նշել է գործարարը։