Գյումրիում վթարված ավտոմեքենան այրվել է․ 23-ամյա վարորդի դին մոխրացել է

Գյումրիում վթարված ավտոմեքենան այրվել է․ 23-ամյա վարորդի դին մոխրացել է

Օգոստոսի 31-ին՝ ժամը 02։39-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակացի-Գերցեն փողոցների խաչմերուկում ավտոմեքենա է այրվում։

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Միշա Մ., ծնված 1996 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթի եզրաքարերին, ծառերին, այնուհետև՝ շրջվել ու բռնկվել:

Մեքենան ամբողջությամբ այրվել է։ Հրշեջ-փրկարարները մեքենայից դուրս՝ աջակողմյան հատվածում, հայտնաբերել են 1996 թվականին ծնված վարորդ Մ․Մուրադյանի այրված դին։ Մահացած 23-ամյա վարորդը Գյումրի քաղաքի բնակիչ է։