Դավիթ Տոնոյան․ Մոսկվայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունն աննախադեպ մակարդակի վրա է․ «Звезда»

Դավիթ Տոնոյան․ Մոսկվայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունն աննախադեպ մակարդակի վրա է․ «Звезда»

«Բանակ-2020» ֆորումի ժամանակ ՀՀ պաշտպանության  նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է Մոսկվայի հետ ռազմատեխնիկական համագործակցության աննախադեպ մակարդակի մասին։

ՊՆ ղեկավարի խոսքով՝ ոչ մի պետություն չի կարող համեմատվել Հայաստանի և Ռուսաստանի ռազմատեխնիակական համագործակցության մակարդակով։ Տոնոյանը սրտանց երախտագիտություն է հայտնել կորոնավիրուսի դեմ պայքարում ռուսական կողմի աջակցության համար։ Այս մասին հայտնում է «Звезда» հեռուստաալիքը։

Անդրադարձ է կատարվել նաև ռազմական կրթության ոլորտում երկու երկրների համագործակցության հարցին։ Հայաստանի Հանրապետությունն ամեն տարի ՌԴ բարձրագույն ուսումնական հաստատություններ է ուղարկում կուրսանտների և սպաների՝ ուսանելու և վերապատրաստվելու համար, հայտարարել է Դավիթ Տոնոյանը։

2015 թվականին՝ Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի առթիվ ՌԴ պաշտպանության նախարարությունն անցկացրել էր «Հաղթանակի ժառանգորդ» լայնամասշտաբ ռազմամարզական համաժողովը, որին մասնակցել էին հետխորհրդային տարածքի բոլոր երկրները՝ ընդհանուր ավելի քան 500 ներկայացուցչով։ Նախարարը չի բացառել այս տարի Հաղթանակի 75-ամյակի առթիվ Հայաստանում նման միջոցառման անցկացման հնարավորությունը։