Դիմա Բիլանը հայտնվել է հիվանդանոցում

Դիմա Բիլանը հայտնվել է հիվանդանոցում

Ռուս երգիչ Դիմա Բիլանը հոսպիտալացվել է թոքաբորբ ախտորոշմամբ: Այդ մասին երգիչը տեղեկացրել է  ինստագրամյան ուղիղ եթերի ժամանակ: Նա խոստովանել է, որ վերջին համերգներից մեկի ժամանակ բեմ է բարձրացել բարձր ջերմությամբ, վատ ինքնազգացողությամբ:

«Յալթայում նավակով զբոսնում էի, մրսեցի, հիվանդացա, իսկ, ընդհանուր առմամբ, Պիտերում ես արդեն ջերմում էի»,- ասել է Բիլանը:

Նա նշել է, որ կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է եղել: