Եգիպտոսը դատապարտել է իրաքյան սահմանային պարեկակետի վրա թուրքական անօդաչու թռչող սարքի հարձակումը

Եգիպտոսը դատապարտել է իրաքյան սահմանային պարեկակետի վրա թուրքական անօդաչու թռչող սարքի հարձակումը

Եգիպտոսը դատապարտել է իրաքյան սահմանային պարեկակետի վրա թուրքական անօդաչու թռչող սարքի հարձակումը, հաղորդում է Ahram-ը:

Եգիպտոսի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ հարձակման արդյունքում սպանվել են իրաքցի մի քանի զինվորականներ:

«Դա Իրաքի ինքնիշխանության խախտում է եւ նոր սպառնալիք տարածքային անվտանգությանն ու կայունությանը: Եգիպտոսը կողմ է Իրաքի ժողովրդի ինքնիշխանությանն ու դեմ է այդ սադրիչ գործողություններին»,-ասվումէ հայտարարության մեջ:

Նախօրեին իրաքյան զինված ուժերը հայտարարել են 3 զոհի մասին, ներառյալ երկու հրամանատարների, որոնք զոհվել էին երկու երկրների միջեւ սահմանին թուրքական անօդաչու թռչող սարքի հարվածի արդյունքում: