Զեյթունում տեղի ունեցած պայթյունի վայր է այցելել նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը

Զեյթունում տեղի ունեցած պայթյունի վայր է այցելել նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը
Զեյթունում տեղի ունեցած պայթյունի վայր է այցելել նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և ծանոթացել իրավիճակին: Այս պահին բուժօգնությանն առնչվող հարցերը տեղում համակարգում է նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում հերթապահում է շտապօգնության 3 մեքենա և անհրաժեշտության դեպքում տեղում օգնություն ցույց տալիս քաղաքացիներին: