Թուրքիայի կառավարությունը օգոստոսի 24-ին նիստ կգումարի

Թուրքիայի կառավարությունը օգոստոսի 24-ին նիստ կգումարի

Թուրքիայի կառավարությունը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ նիստ կանցկացնի։ Նիստի օրակարգում կլինեն Արևելյան Միջերկրածովում տեղի ունեցող զարգացումները։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Մասնավորապես կքննարկվի նշված ջրային տարածքներում հորատման աշխատանքներ կատարող «Oruç Reis» թուրքական հետազոտական նավի աշխատանքների ժամկետը ևս 4 օրով երկարաձգելու առաջարկը։

Օրակարգում կլինեն նաև երկրում կորոնավիրուսի դեպքերի աճը և Գիրեսուն նահանգում հեղեղի պատճառով գրանցված ավերածությունը։

Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին Թուրքիան հայտարարել էր «Oruç Reis» նավի մասնակցությամբ մինչև օգոստոսի 23-ը սեյսմիկ հետազոտություններ անցկացնելու մասին՝ հրապարակելով Արևելյան Միջերկրածովի այն հատվածի քարտեզը, որտեղ «Oruç Reis»-ը սկսել էր իր աշխատանքները։