Թուրքիայի պատվիրակությունը Լիբիայի հարցով մեկնում է Ռուսաստան

Թուրքիայի պատվիրակությունը Լիբիայի հարցով մեկնում է Ռուսաստան

Լիբիայի ու Սիրիայի հակամարտությունների կարգավորման շուրջ ռուս կոլեգաների հետ բանակցություններ վարելու նպատակով Թուրքիայից փոխարտգործնախարար Սեդաթ Օնալի գլխավորությամբ պատվիրակություն է մեկնում Ռուսաստան: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության համաձայն՝ պատվիրակության կազմում տեղ են զբաղեցնում տարբեր պաշտոնյաներ արտաքին գործերի ու պաշտպանության նախարարություններից, ինչպես նաև Ազգային հետախուզական ծառայությունից:

«Արտաքին գործերի փոխնախարար, դեսպան Սեդաթ Օնալի գլխավորած միչգերատեսչական պատվիրակությունը օգոստոսի 31-սեպտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում այց կկատարի Մոսկվա: Այցի ընթացքում ռուս կոլեգաների հետ կքննարկվեն Լիբիայի ու Սիրիայի խնդիրները, ինչպես նաև տարածաշրջանային այլ զարգացումները»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ: