«Թուրքիան Իրաքյան Քրդստանում գործի է դրել հարվածային ԱԹՍ-ներ». Կարեն Հովհաննիսյան

«Թուրքիան Իրաքյան Քրդստանում գործի է դրել հարվածային ԱԹՍ-ներ». Կարեն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիան Իրաքյան Քրդստանում գործի է դրել հարվածային ԱԹՍ-ներ։ Հարվածային ԱԹՍ-ների թիրախը, ըստ թուրքական կողմի, PKK-ի զինյալներն են, սակայն, ինչպես ցույց է տալիս իրականությունը, թիրախում են հայտնվում նաև Իրաքյան Քրդստանի ռազմական կառույցը՝ Փեշմերգան։

Օգոստոսի 14-ին Էրբիլ նահանգի Սիդական շրջանում թուրքական ԱԹՍ-ի թիրախում են հայտնվել Փեշմերգայի գնդապետ ուղեկցող անձնակազմով։

Գուրուշայի բրիգադում գնտվող «Զուբեր Հալի» հուշակոթողին այցի գնացող «Փեշմերգա» 2-րդ գումարտակի հրամանատար, գնդապետ Սալամ Մուհամմեդը հայտնվում է թուրքական հարվածային ԱԹՍ-ի թիրախում, սակայն հրամանատարի շուտ կողմնորոշվելու արդյունքում ԱԹՍ-ը վիրպում է։ Այս պատմությունն այսքանով չի ավարտվում։ Երբ թուրքական ԱԹՍ-ը հայտնվում է, PKK-ի զինյալները նույնպես սկսում են կրակել հրամանատարի ուղղությամբ, ինչի արդյունքում վնասվում է սպասարկող ավտոմեքենան։ Գնդապետին ուղեկցող 10 մեքենաներից և ոչ մեկը չի տուժել։ Իսկ գնդապետը, ուղեկցող անձնակազմով, գնում էր հարգանքի տուրք մատուցելու օգոստոսի 11-ին կրկին թուրքական հարվածային ԱԹՍ-ից զոհված իրաքցի սահմանապահ Զուբեր Հալիի հիշատակը։

Հիշեցնեմ, որ անցած ուրբաթ Իրաքի ԱԳՆ-ն շտապ հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի և Գրեմանիայի իր պաշտոնակիցների, Մեծ Բրիտանիյաի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային հարցերով պետնախարարի հետ։ Նա եվրոպացիներին խնդրել է, որպեսզի ակտիվ դերակատարություն ունենան, որպեսզի Թուրքիան անհապաղ դուրս բերի զորքերն Իրաքից և դադարեցնի գրոհներն Իրաքի տարածքում»։