Թուրքիան 12 զրահամեքենա է ուղարկել Սոմալի

Թուրքիան 12 զրահամեքենա է ուղարկել Սոմալի

Թուրքիան շարունակում է ներթափանցել և իր դիրքերը հաստատել ոչ միայն տարածաշրջանային, այլև արտատարածաշրջանային երկրներում: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Թուրքիան Սոմալիին որպես աջակցություն 12 զրահամեքենա է ուղարկել: Նշվում է, որ տրամադրված ռազմատեխնիկական աջակցությունը Սոմալիում «Աշ-Շաբաբ» («Մոջահեդների երիտասարդական շարժում») իսլամիստական արմատական խմբավորումների դեմ պայքարելու համար է:

Մոգադիշոյում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Մեհմեթ Յըլմազը զրահամեքենաների հանձնման արարողությանը հայտնել է, որ Թուրքիան շարունակելու է ցանկացած հարցում աջակցել Սոմալիին: