Ժամանակավորապես փակ կլինի Օհանավան-Սաղմոսավան-Մ3 ճանապարհը

Ժամանակավորապես փակ կլինի Օհանավան-Սաղմոսավան-Մ3 ճանապարհը

Մ3‚ Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Ուշի-Արտաշավան կմ 48+750 հատվածում այսօր՝ օգոստոսի 31-ին՝ ժամը 16։00-19։00‚ տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից։

Հիշեցնենք‚ որ այս ավտոճանապարհի կմ 45+300 – կմ 53+000 հատվածը‚ հիմնանորոգմամբ պայմանավորված‚ երթևեկության համար ժամանակավորապես փակ է։ Պայթեցման աշխատանքների հետևանքով այսօր՝ ժամը 16։00-19։00‚ անվտանգության նկատառումներից ելնելով փակ կլինի նաև նշված հատվածը շրջանցող Օհանավան-Սաղմոսավան-Մ3 ճանապարհը։

Հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը պատճառվող անհարմարությունների համար։