Կասկադում ոստիկաններին ծեծի ենթարկողները ֆուտբոլիստներ են․ մանրամասներ

Կասկադում ոստիկաններին ծեծի ենթարկողները ֆուտբոլիստներ են․ մանրամասներ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Կասկադում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին:

Factor.am-ի տեղեկություններով՝ վեճի մասնակիցները Ազգային հավաքականի ֆուտբոլիստներ են եղել, նրանցից ոմանց հավաքականի նոր կազմում չեն ընդգրկել։ Կասկադում նրանք ալկոհոլի ազդեցության տակ են եղել և վեճի են բռվել ոստիկանության աշխատակիցների հետ, պոկել են նրանցից մեկի ուսադիրները։ Մեր աղբյուրի համաձայն՝ ոստիկաններին ծեծի ենթարկողների թվում են Մալաքյան եղբայրները, որոնց գիշերը բերման են ենթարկել։ Խմբում են եղել նաև ֆուտբոլիստներ Սերոբ Գրիգորյանը, Արազ Օզբիլիսը և այլք։