ՀԲԸՄ ունեցած և այսօր էլ շարունակվող ներդրումն Արցախի կյանքում շատ մեծ է․ Արայիկ Հարությունյան

ՀԲԸՄ ունեցած և այսօր էլ շարունակվող ներդրումն Արցախի կյանքում շատ մեծ է․ Արայիկ Հարությունյան
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը տեսակապով աշխատանքային քննարկում է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանի և հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վազգեն Յակուբյանի հետ:
«ՀԲԸՄ ունեցած և այսօր էլ շարունակվող ներդրումն Արցախի կյանքում շատ մեծ է, և ուրախ եմ, որ Ստեփանակերտում առաջիկայում կբացվի նաև կառույցի արցախյան մասնաճյուղը: Համոզված եմ՝ առողջ փոխգործակցության միջոցով մեզ հաջողվելու է կյանքի կոչել բազմաթիվ հանրօգուտ նախաձեռնություններ»,-գրել է Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում: