ՀՀ ոստիկանապետն Արցախում է

ՀՀ ոստիկանապետն Արցախում է
Օգոստոսի 28-ին ՀՀ ոստիկանության պետ, գնդապետ Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Արցախի Հանրապետության ոստիկանություն։
Հայկական երկու պետությունների ոստիկանության ղեկավարությունը ծաղիկներ են խոնարհել հայրենիքի անկախության և իրավակարգի պահպանության համար նահատակված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշաքարին, հայտնում է ԱՀ ոստիկանության ֆեյսբուքյան էջը։