Հայաստանից 3 ծանրորդ կմասնակցի ծանրամարտի օնլայն մրցաշարին

Հայաստանից 3 ծանրորդ կմասնակցի ծանրամարտի օնլայն մրցաշարին

Օգոստոսի 28-30-ը անցկացվելու է ծանրամարտի առցանց մրցաշար, որը նվիրված է Ուզբեկստանի անկախության տոնին։ Մրցաշարին մասնակցելու է շուրջ 140 մարզիկ:

Հայաստանից մրցաշարին կմասնակցի 3 մարզիկ՝ 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը, 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը և 109+ քաշային Վարազդատ Լալայանը։

Մրցաշարը ցուցադրվելու է Youtube-ով և Facebook-ով։