Հայտնի է՝ ով կարող է ստանձնել Սինձո Աբեի պաշտոնը

Հայտնի է՝ ով կարող է ստանձնել Սինձո Աբեի պաշտոնը

Ակնկալվող պաշտոնաթողությունից հետո Ճապոնիայում վարչապետի պաշտոնը կարող է ստանձնել երկրի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան: Նրա՝ պաշտոնի անցնելու հավանականության մասին խոսել է Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության գլխավոր քարտուղար Թոշիհիրո Նիկային, հայտնում է Jiji լրատվական գործակալությունը:

Լրագրողների հետ զրույցում Նիկային շեշտել է, որ Սուգան ի վիճակի է ամբողջությամբ ստանձնել վարչապետի պարտականությունները և համարվում է այս պաշտոնի համար գլխավոր թեկնածուներից մեկը:

Այն մասին, որ կառավարության ներկայիս ղեկավար Սինձո Աբեն պատրաստվում է հայտարարել իր հրաժարականի մասին, հայտնի է դարձել օգոստոսի 28-ին: Պատճառը նրա առողջական խնդիրներն են. քաղաքական գործիչը տառապում է աղիքային հիվանդությամբ: