Հրապարակվել են տիեզերքից արված «Լորա» փոթորկի լուսանկարները

Հրապարակվել են տիեզերքից արված «Լորա» փոթորկի լուսանկարները

NASA-ի տիեզերագնաց Քրիս Կեսիդին իր թվիթերյան էջում հրապարակել է Միջազգային տիեզերակայանից արված «Լորա» փոթորկի լուսանկարները։

4 լուսանկարներն արվել են օգոստոսի 26-ին։ ԶԼՄ-ները նշում են, որ նունիսկ մոլորակի մասշտաբով արևադարձային այս ցիկլոնը սոսկալի մեծ է թվում։

Այն շարժվում է դեպի ԱՄՆ-ի ափ։ Ժամեր անց այն կհարվածի Լուիզիանա և Տեխաս նահանգներին։ Փորձագետներն ակնկալում են «պոտենցիալ աղետալի վնաս», ավելի քան 500 հազար մարդու հրատապ տարհանման կոչ է արվել։