«Նոա» հոլդինգը ձեռք է բերել իտալական D Սերիայի «Սիենա» ակումբը

«Նոա» հոլդինգը ձեռք է բերել իտալական D Սերիայի «Սիենա» ակումբը

«Բարի Գալուստ ՆՈԱ ընտանիք, Սիենա՛»։ «Նոա» ակումբը  ֆեյսբուքյան էջում այսպիսի հայտարարություն է արել։

««Նոա» ընկերությունների խումբը կամ հոլդինգը, որի նախագահն է Ռոման Գևորգյանը, շարունակում է իրականացնել իր հավակնոտ ծրագրերը, ինչի արդյունքը դարձավ այս անգամ Եվրոպայում ֆուտբոլային ակումբի ձեռքբերումը: Նոր թիմը ևս ձգտելու է հաջողության հասնել արդեն այս մրցաշրջանում և բարձրանալ ավելի բարձր իտալական սերիա։ Սրանով «Նոա» հոլդինգի գործունեությունը չի սահմանափակվի, առաջիկայում հնարավոր է նոր հետաքրքիր նախագծի մասին տեղեկություն ունենանք»,- ArmSport-ի հետ զրույցում ասել է «Նոայի» մամուլի քարտուղար Ռուբեն Մելոյանը։

«Սիենա» ֆուտբոլային ակումբը  հիմնադրվել է Սիենայում 1904 թվականն: Իտալիայի A Սերիայում նորամուտը նշել է 2003/2004թթ. մրցաշրջանում, իսկ 2013-ին լքել է երկրի ուժեղագույնների լիգան: Ընդհանուր առմամբ, «Սիենան» A Սերիայում անցկացրել է 9 մրցաշրջան: Ակումբը վերստեղծվել է 2014 թվականին իր նախորդ ֆուտբոլային ակումբի սննկացումից հետո: