Շուրջ 10.000 այցելու՝ ընդամենը 10 օրում. «Դալի և Պիկասո» ցուցահանդեսն ավարտվել է

Շուրջ 10.000 այցելու՝ ընդամենը 10 օրում. «Դալի և Պիկասո» ցուցահանդեսն ավարտվել է

«Ավարտվեց «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը, որն իրավամբ կարող ենք համարել այս տարվա գլխավոր մշակութային իրադարձություն»,- գրված է Ազգային պատկերասրահի ֆեյսբուքյան էջում:

Դեռևս մարտ ամսին Ազգային պատկերասրահի նախկին տնօրեն Արման Ծատուրյանի ղեկավարությամբ կազմակերպված և օգոստոսի 20-ին վերաբացված ցուցահանդեսն ընդամենը 10 օրում շուրջ 10 000 այցելու է ունեցել:

Նշվում է, որ Պատկերասրահն իր խորին երախտագիտությունն է հայտնում «Դալի և Պիկասո» ցուցահանդեսի ստեղծագործությունների հավաքածուատեր, «Искусство Наций» հիմնադրամի նախագահ, մեկենաս Ալեքսանդր Շադրինին, ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, թանգարանի անձնակազմին, ցուցահանդեսի համակարգող Մարիամ Դավթյանին, ՊՊԳՎ կարևորագույն օբյեկտների հիմնարկ ձեռնարկությունների պահպանության գնդի և ԱԻՆ-ի աշխատակիցներին, ինչպես նաև ցուցահանդեսը լուսաբանող և հանրայնացնող զանգվածային լրատվամիջոցներին:
Հատուկ շնորհակալություն են հայտնում բոլոր այցելուներին մշակութային բարձր գիտակցության, մեծ ոգևորության, և, իհարկե, հակահամաճարակային կանոնների պահպանման համար: