Չելսին մոտ է Բրայթոնի պաշտպանի տրանսֆերը ձեռք բերելուն

Չելսին մոտ է Բրայթոնի պաշտպանի տրանսֆերը ձեռք բերելուն

Բրիտանական The Sun-ի հաղորդմամբ, Լոնդոնի «Չելսին» մոտ է կենտրոնական պաշտպան ձեռք բերելուն:

«Ազնվականները» պատրաստ են «Բրայթոնի» պաշտպան Լյուիս Դանկի տրանսֆերի դիմաց վճարել 40 մլն ֆունտ:

ԱՊԼ-ի ավարտված մրցաշրջանում անցկացրած 36 խաղում դարձել է 3-ական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:

«Չելսին» հետաքրքրված է նաև «Վեսթ Հեմի» պաշտպան Դեկլան Ռայսի ծառայություններով, սակայն վերջինիս տրանսֆերային արժեքը 80 մլն ֆունտ է: