ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը կորոնավիրուսը հաղթահարել է

ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը կորոնավիրուսը հաղթահարել է

Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը վերադարձավ նախարարություն՝ կորոնավիրուսի վարակից ապաքինված: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ նախարարության ներկայացուցչին հղում անելով:

Նրա խոսքերով՝ նախարարի մոտ վերջին երեք թեստերի արդյունքների հիման վրա COVID-19 չի հայտնաբերվել:

Կորոնավիրուս նրա մոտ հայտնաբերվել էր Հեռավոր Արևելք ուղևորության ժամանակ: Այս մասին հայտնի էր դարձել օգոստոսի 18-ին: