Ռուսաստանում վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 4993 դեպք

Ռուսաստանում վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 4993 դեպք

Ռուսաստանում վերջին մեկ օրվա ընթացքում հայտանաբերվել է կորոնավիրուսով վարակման 4993 նոր դեպք: Այս մասին հայտնել է ՌԴ-ում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը:

Ամենամեծ թիվն արձանագրվել է Մոսկվայում (685) և Սանկտ Պետերբուրգում (188):

Արձանագրվել է նաև մահվան 83 դեպք: Ռուսաստանում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից ապաքինվել է 2405  մարդ:

Մինչ օրս Ռուսաստանի 85 շրջանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 995 319 դեպք: