Վրաստանում կորոնավիրուսի 18 նոր դեպք է գրանցվել

Վրաստանում կորոնավիրուսի 18 նոր դեպք է գրանցվել

Օգոստոսի 31-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 18 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1487 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:

Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է ևս 19 պացիենտ։ Ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1240 մարդ: Վարակից երկրում մահացել է 19 մարդ:

Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է գտնվում 5524 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 221 պացիենտ: