«Փյունիկը» տեղ է գտել աշխարհի ամենատիտղոսակիր ակումբների շարքում

«Փյունիկը» տեղ է գտել աշխարհի ամենատիտղոսակիր ակումբների շարքում

Հայտնի Transfermarkt կայքը հրապարակել է 21-րդ դարում աշխարհի ամենատիտղոսակիր ակումբների ցուցակը։ Երևանի «Փյունիկը» ևս տեղ է գտել ցուցակում՝ զբաղեցնելով 13-րդ տեղը։ Հայկական թիմը ունի 26 տիտղոս։ Նրանից առաջ ՊՍԺ-ն է 29 տիտղոսով, որին էլ նախորդում է Մադրիդի «Ռեալը» 30 տիտղոսով։

Իսկ լավագույն եռյակն այս տեսքն ունի՝

«Ալ Ահլի» (Եգիպտոս) – 41 տիտղոս

«Բավարիա» – 40 տիտղոս

«Լինքոլն» (Ջիբրալթար) – 40 տիտղոս