Փորձագետը մեկնաբանել է ռուս տիեզերագնացի նկարահանած ՉԹՕ-ների բնույթը

Փորձագետը մեկնաբանել է ռուս տիեզերագնացի նկարահանած ՉԹՕ-ների բնույթը

Ռուս գիտնականները բացատրել են չբացահայտված թռչող օբյեկտների երևալը, որոնք ավելի վաղ տեսագրել էր տիեզերագնաց Իվան Վագները:

Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, ՌԴ Պետական աստղագիտական ինստիտուտի ավագ գիտաշխատող Վլադիմիր Սուրդինը հայտարարել է, որ տեսագրության մեջ, ամենայն հավանականությամբ, պատկերվում են ամերիկյան SpaceX ընկերության Starlink արբանյակները:

«Գրեթե ակնհայտ է, որ դա Իլոն Մասկի (SpaceX-ի հիմնադիր) արբանյակների էսկադրիլյան է: Դրանք դեռ միասին են թռչում, հետագայում կբաժանվեն»,- ասել է Սուրդինը: Վերջինս կարծիք է հայտնել, որ ռուս տիեզերագնացը, դժվար թե, չիմանար դրանց մասին և հավանաբար որոշել է կատակել:

Ավելի վաղ գտնվելով Միջազգային տիեզերակայանում՝ Իվան Վագները հյուսիսափայլին հետևելիս հինգ «ՉԹՕ» էր տեսագրել՝ տեսանյութին կից գրելով. «Ինչ եք կարծում. երկնաքարեր են, արբանյակներ, թե …»: