Փրկարարները խոշոր եղջերավոր կենդանուն դուրս են բերել հորից

Փրկարարները խոշոր եղջերավոր կենդանուն դուրս են բերել հորից

Օգոստոսի 31-ին` ժամը 10:31-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տափերական գյուղի Կոմիտասի փողոցի տներից մեկի բակում խոշոր եղջերավոր կենդանին (ցուլ) ընկել է մոտ չորս մետր խորությամբ հորը․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները խոշոր եղջերավոր կենդանուն դուրս են բերել հորից: