Apple-ի կապիտալիզացիան հասել է 2 տրիլիոն դոլարի

Apple-ի կապիտալիզացիան հասել է 2 տրիլիոն դոլարի

2020 թվականի սկզբից ամերիկյան Apple կորպորացիայի բաժնետոմսերը թանկացել են ավելի քան 50 տոկոսով։ Արդյունքում ընկերության շուկայական կապիտալիզացիան առաջին անգամ գերազանցել է 2 տրիլիոն դոլարը։ Այս մասին հայտնում է CNBC-ն։

Մինչ այդ, միակ ընկերությունը, որի կապիտալիզացիան հասել է 2 տրիլիոն դոլարի, եղել է սաուդյան նավթային Saudi Aramco կորպորացիան։

Apple-ի կապիտալիզացիան 1 տրլիոն դոլարի էր հասել 2018 թվականի օգոստոսի 2-ին։

Հիշեցնենք, որ հուլիսի վերջին Apple-ը հաշվետվություն էր ներկայացրել 59․7 մլրդ դոլարի եռամսյակային եկամտի, և 2019-ի համեմատ՝ ծառայությունների ու ապրանքների վաճառքի 11 տոկոսի աճի մասին՝ չնայած այն բանին, որ ողջ աշխարհում ընկերության խանութները փակվել են։